Եվրոպական խորհրդարանի նախագահ Դոնալդ Տուսկը չի աջակցում Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի` Brexit-ը 2019-ի հունիսի 30 տեղափոխելու առաջարկը: Նա մտադիր է առաջարկել հետաձգել Brexit-ը մինչև 2020-ի մարտի 31-ը: Տուսկը հավելել է, որ բանակցությունների համար ևս մեկ տարին միակ «խելացի» ելքն է փակուղուց, որը ստեղծվել է խորհրդարանում Brexit-ի պատճառով: